Կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել հեռացնել ՀԱԵ կաթողիկոսին (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսական «Վովան և Լեքսուս» պրանկերների հրապարակած ձայնագրության համաձայն՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։

Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև կաթողիկոսի փոխարինման հարցում։

Զրույցից ներկայացնում ենք մի հատված.

— Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

— Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

— Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։

— Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։

Կիսվել նյութով