«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել կապարակնքված գործարանը և վերականգնել իրենց աշխատելու իրավունքը։ Նրանց խոսքով՝ ձեռնարկությունն արդեն ավելի քան 10 օր չի գործում, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և աշխատավարձի։

Աշխատակիցները նշում են, որ չեն կարողանում կատարել վարկային, կոմունալ և բնակարանային վճարումները, իսկ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չեն ստացել։

Աշխատակիցները նշում են, որ չեն կարողանում կատարել վարկային, կոմունալ և բնակարանային վճարումները, իսկ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չեն ստացել։

Նրանց խոսքով՝ գործարանի աշխատանքների դադարեցումը խնդիրներ է ստեղծում նաև շինարարության և այլ ոլորտների համար, որտեղ օգտագործվում է ձեռնարկության արտադրանքը։

Ակցիայի մասնակիցները շեշտել են, որ իրենց բողոքը խաղաղ է և կրկին կոչ են արել պատասխանատու կառույցներին հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերագործարկել գործարանը։

Կիսվել նյութով