Իրանում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի գիշերային ավիահարվածների հետևանքով Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքում ոչնչացվել է հինգ կամուրջ։

Չնայած հունիսի 18-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրին, որը նախատեսում էր հակամարտության ավարտ, հուլիսի 8-ից ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի տարածքին։ CENTCOM-ի տվյալներով՝ դրանք պատասխան են եղել Հորմուզի նեղուցում Իրանի գործողություններին։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին՝ մեղադրելով Վաշինգտոնին հրադադարի խախտման մեջ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ։

Կիսվել նյութով