Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնացի պաշտոնում՝ որոշում դեռ չկա: Այդ մասին ասաց Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահին որևէ վերջնական որոշում չկա, քանի որ նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ ձևաչափով և ինչ սկզբունքներով է շարունակվելու Թուրքիայի հետ երկխոսությունը։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի համապատասխան որոշումներ կայացնել»,– ասել է Փաշինյանը։