Իրանի Պարսից ծոցի ջրային ուղիների կազմակերպությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը ժամանակավորապես ամբողջությամբ դադարեցվել է։
Հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի շարունակվող գործողություններով։ Նշվում է, որ նավերի անցումը կվերսկսվի իրավիճակի կայունացումից հետո, իսկ ներկայացված դիմումները կքննարկվեն առաջնահերթության կարգով։