Մոսկվան հույս ունի զարգացնել հարաբերությունները Երևանի հետ․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանը հույս ունի պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները նույնպես շահագրգռված են Երևանի հետ համագործակցության շարունակմամբ։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Վասիլևի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են դարերի պատմություն և սերտ հարաբերություններ, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու համագործակցության պատմությունը Հայաստանի հետ։

Նա ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է պահպանել և զարգացնել երկկողմ բարեկամական կապերը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին հայտարարեց ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ, Երևանի գնահատմամբ, կազմակերպության անդամ պետությունները 2021–2022 թվականներին չեն կատարել Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Կիսվել նյութով