ՔՊ-ն առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։

Կիսվել նյութով