Ռուսաստանի Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, ևս 39-ը՝ վիրավորվել։ Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։
Նրա խոսքով՝ հարձակման թիրախում են հայտնվել արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ։ Նիժնեկամսկում է գտնվում Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել է նաև նավթավերամշակման գործարանը։