Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը առաջ են շարժվում դեպի կայուն խաղաղության համաձայնագրի կնքում։
Հաքան Ֆիդանը «Anadolu»-ին տված հարցազրույցում նշել է, որ Կովկասում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տարածաշրջանում հրադադար է հաստատվել, իսկ գործընթացը զարգանում է խաղաղության ուղղությամբ։
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան տարածաշրջանում ընթացող գործընթացները դիտարկում է նաև անվտանգության և տնտեսական համագործակցության տեսանկյունից՝ դրանք կապելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։