Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը և ևս 5 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքով։
Այս մասին MakaryanNews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Արա Մկրտչյանը, որը նախկինում էլի է անցել քրգործով և միառժամանակ եղել է կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է:
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Արա Մկրտչյանին կալանավորելու համար: