ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Միքայել Խաչատրյանը փորձում է Դավիթ Ղազինյանին «նեղել» ռուսականության թեմայով` հարցնելով, թե ինչու էր Ղազինյանը շրջում ՌԴ դեսպանատան հաշվեկշռում գրանցված կարմիր համարանիշներով մեքենայով: Բայց երիտասարդ ՔՊ-ականը դասը լավ չէր սերտել կամ էլ համարներից լավ տեղյակ չէր, քանզի Ղազինյանն ասաց, որ այդ մեքենան ոչ թե ՌԴ դեսպանատան մեքենա է եղել, այլ Լատվիայի պատվո հյուպատոսի մեքենան, որը իրեն երբեմն տրամադրել է իր հյուպատոս ընկերը:
«Հիմա դարակազմիկ բան եմ ասելու։ Ցավոք սրտի, դրանք չեն եղել ՌԴ դեսպանության, այլ Լատվիայի պատվո հյուպատոսությանը։ Մեքենան չի եղել իմ սեփականությունը, եղել է Լատվիայի պատվո հյուպատոսի մեքենան։ Ես դա չեմ վարել անընդհատ․․․ Լատվիայի հյուպատոսն իմ ընկերն է, քաշվավ էդ տղեն, իմ ընկերն իմ մեքենան է վերցրել, ես՝ իր․․․»,- ասաց Ղազինյանը։