ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ.
«Ռուսաստանը չի մոռացել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայում», — ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։