Փաշինյանն այլևս «ներվայնանալու» պատճառ չունի. Նարեկ Նալբանդյանի արձագանքը` Փաշինյանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին։

«Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։ Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։

Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։

Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։

Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին»։

Հիշեցնենք, Փաշինյանն այսօր MakaryanNews-ի հարցին ի պատասխան էր զայրացել և սպառնացել խոշոր գործարարին, որի անունը իր և իր ընտանիքի հետ էին կապում:

Կիսվել նյութով