Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մ. Արամյանի նախագահությամբ, արդարացման վճիռ է կայացրել Արտակ Ավետիսյանի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ավետիսյանը նախընտրական շրջանում մեկ ամսով կալանավորվել էր ատելության խոսքի հոդվածով՝ քաղաքական հայացքների հիմքով, իսկ հետագայում մեղադրվել էր ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության մեջ։
Դատարանը, ըստ փաստաբանի, Արտակ Ավետիսյանին արդարացրել է։