Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի:
«Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է», — հայտնում են կազմակերպությունից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր էլեկտրաէներգիայից։