Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով` Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ՊԵԿ հերթական պաշտոնյային է ձերբակալել: Խոսքը օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կարեն Միքայելյանի մասին է, որը, մեր տեղեկություններով, 20 մլն դրամ կաշառք է պահանջել տնտեսվարողից, սակայն չի հասցրել ստանալ` ձերբակալվել է:

Նախաքննական մարմինը պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայկացրել դատարան: Նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստով դատարանը բավարարել է միջնորդությունն, ու ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է:

Կիսվել նյութով