Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանին։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Clash Report-ը գրում է, որ դա նշված է իսրայելական նախնական զեկույցում։
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ մինչ այժմ Իրանի տարածքում հարվածների թիրախ են հանդիսացել շուրջ 30 օբյեկտներ, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրը և հետախուզական շտաբը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը «կանխարգելիչ hարձակում» է սկսել Իրանի վրա։