Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անմարդկային է անվանել Մինաբում աղջիկների դպրոցին հասցված հարվածը և համապատասխան կառույցներին հորդորել է բոլոր ուժերը կենտրոնացնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Հորմոզգան նահանգում ավերվել է «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը, 51 զոհ կա, 60 վիրավոր։ Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 85-ի։