ՄԱԿ-ը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հրթիռային հարվածները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով առաքելության պաշտոնական հայտարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարձակումները, ինչպես նաև դրանց հետևած Իրանի պատասխան գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, որը արգելում է ուժի կիրառումը որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

Փաստաթղթում նաև խոր մտահոգություն է արտահայտվել Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում կանանց դպրոցի վրա հասցված հարվածի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմը կարելի է դադարեցնել, եթե կանգնեցվի «ագրեսորը», և ընդգծել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորություններ ունի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Կիսվել նյութով