Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրեն։
«Ֆրանսիան հատկապես հետևում է Լիբանանին՝ կանխելու համար, որ այդ երկիրը (հակամարտության սրման հետևանքով — խմբ.) հայտնվի պատերազմական վիճակում… որը նա չի ընտրել։ Այս կապակցությամբ Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ , որը տեղի կունենա այսօր», — ասել է Կոնֆավրը Արտաքին գործերի նախարարության ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել էր Լիբանանում հակամարտության կողմերին ՝ կոչ անելով շիական «Հեզբոլլահ» շարժմանը դադարեցնել Իսրայելի վրա հարձակումները և զենքը հանձնել Լիբանանի զինված ուժերին, իսկ հրեական պետությանը՝ հարգել մերձավորարևելյան երկրի ինքնիշխանությունը և զսպվածություն ցուցաբերել։