Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել [ՌԴ] արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանը՝ այս գործողությունն իրականացնելու համար։ Հարթակում մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարող լքել այն»,-հայտարարել է Լիխաչովը։

Կիսվել նյութով