Չինաստանը ֆինանսական օգնություն է տրամադրում Իրանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Չինաստանը պատրաստվում է մարդասիրական օգնություն տրամադրել Իրանին։ Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունը 200 հազար դոլար արտակարգ օգնություն կհատկացնի Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությանը՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց երեխաներին։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է Reuters-ը։

Չինացի դիվանագետը նաև ընդգծել է, որ Պեկինը դատապարտում է քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների դեմ իրականացվող ցանկացած չընտրովի հարձակում։ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ հայտնել է, որ Պեկինը պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել աջակցել Իրանի ժողովրդին և տրամադրել լրացուցիչ օգնություն։

Կիսվել նյութով