ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին չաթում Ռոմանոս Պետրոսյանից են դժգոհել

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով՝ այսօր ՔՊ-ի ներքին չաթում հոսանք չունենալու պատճառով դժգոհել են ՀԷՑ նոր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։

Մեզ պատմեցին, որ Վահագն անունով մի կուսակցական ձայնային հաղորդագրութւամբ դժգոհել է Ռոմանոս Պետրոսյանից, որ ինքը բնակվում է Ծերենցի փողոցում, և այնտեղ առավոտ ժամը 7-ից մինչև հիմա հոսանք չունեն։

«Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն, ո՞նց կարանք կապ հաստատենք, իմանանք՝ իրանք լույս ունե՞ն, թե՞ չէ, որովհետև Ծերենցի փողոցում եմ, առավոտ 7-ից լույս չկա, ու մինչև գիշերվա 8-9-ը չի լինելու։ Զանգում ենք, ասում ենք՝ ինչ ա եղել, ասում են՝ մալուխ ա վնասվել։ Անցած տարի ամբողջ Հայաստանի մալուխները փոխեցին, էլի, մի հատ ուզում եմ հասկանամ՝ եթե 92 թիվ ենք նորից հետ գնում, մոմեր ձեռք բերենք, լամպեր, ճրագներ։ Մեկ-մեկ տպավորություն ա, որ Իրաքյան Քուրդիստանում ենք ապրում, էլի, չգիտեմ՝ էս ի՞նչ վիճակ ա, էս աբսուրդը ե՞րբ ա վերջանալու, մի հատ ո՞վ կարա էս հարցին լուծում տա։ Ամբողջ թաղամասի բնակիչներով ուղղակի խնդրում ենք, էլի, կարա՞նք մենք լույս ունենանք ստաբիլ»,-իր անկեղծ դժգոհությունն է հայտնել Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած հիմնարկից ՔՊ-ական երիտասարդը։

Նրա այս հանդուգն պահվածքը, սակայն, դուր չի եկել մյուս կուսակցիներին, որոնք փորձել են սաստել նրան ու դիտողություն են արել, թե ինչո՞ւ է այս հարցը բերել քննարկում ՔՊ-ի չաթում։ Հատկապես կոշտ է արձագանքել ՔՊ-ական պատգամավոր, Աննա Հակոբյանի բարեկամ Էդգար Հակլոբյանը` փորձելով «ներկուսակցական ժողովրդավարության» և «խոսքի ազատության» շրջանակներում փակել իր կուսակից ընկերոջ բերանն ու թույլ չտալ, որ այսուհետ նման դժգոհություններ արտահայտի չաթում։

MakaryanNews-ը կփորձի պարզել, թե ինչ շարունակություն ունեցավ այս խոսակցությունը և այն նույնպես կներկայացնի ձեզ։

Կիսվել նյութով