«Ժառանգությունը» նույնպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ Հովհաննիսյան

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրական գործընթացին և առաջիկայում կքննարկի մասնակցության ձևաչափն ու հնարավոր համագործակցությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2026 թ. հունիսի 7-ին։

Կիսվել նյութով