Դատարանը փոխել է Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից։ Նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով, իսկ 2026 թվականի մայիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ կալանք էր կիրառել։

Կիսվել նյութով