Իսրայելը Մերձավոր Արևելքը ներքաշում է աղետի մեջ․ Էրդողան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքը ներքաշում է աղետի մեջ։

«Իսրայելը իշխանություն ձեռք բերելով և իրեն մյուսներից գերազանց համարելով՝ աստիճանաբար մեր տարածաշրջանը ներքաշում է աղետի մեջ», — երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է թուրք առաջնորդը։

Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումները Ղազայի, Եմենի , Լիբանանի և Իրանի վրա ուղղված չեն անվտանգության ապահովմանը։

«Հետևաբար, կարևոր է ազատվել պարտադրված օրակարգի ձգողականությունից և ամբողջ աշխարհին հասցնել փաստերը՝ սա բարբարոսություն և խելագարություն է՝ այնպիսի ձևով, որը արձագանք կգտնի», — նշել է Էրդողանը։
Կիսվել նյութով