ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։

Iնչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։ Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,-ասել է նա կարևորելով հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։

Կիսվել նյութով