93 տարեկան հասակում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։ Այս մասին գրում է Aliq. Ge-ն։
Հիշեցնենք, որ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Թբիլիսիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել՝ «առողջության հանկարծակի վատթարացման պատճառով»։
93-ամյա հոգևոր առաջնորդի հոսպիտալացման լուրը առաջինը հաղորդել էր կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը։ Ավելի ուշ Վրաստանի պատրիարքարանը հաստատել է, որ Իլիա երկրորդը ներկայումս գտնվում է Կովկասյան բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում։