Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները կենտրոնացել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման վրա։

Հատկապես շեշտը դրվել է փետրվարին Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ գործնական իրականացման անհրաժեշտության վրա։ Նախագահները քննարկել են նաև ամենահրատապ միջազգային հարցերը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

 

Կիսվել նյութով