Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Պակիստանը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու համար։ X-ում հրապարակված գրառմամբ այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Նա նշել է, որ Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսության շարունակական ջանքերին՝ տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության շահերից ելնելով։

«ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության դեպքում՝ Պակիստանը պատրաստ է և պատիվ կլինի կհյուրընկալել՝ նպաստելու շարունակական հակամարտության համապարփակ կարգավորման համար իմաստալից և վճռական բանակցություններին»,- նշել է նա։

Կիսվել նյութով