MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում: Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով մասնակիցներից մեկը մյուսին դանակահարել է: Մեզ ասացին` դանակահարվածը պահեստազորային է, որին տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ:
ՊՆ-ից չհերքեցին մեր տեղեկությունը, խոստացան ավելի ուշ մանրամասներ միջադեպի և դանակահարվածի առողջական վիճակի մասին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ