Ալիևը պնդում է, որ Հայաստանն այսօր կախված է Ադրբեջանից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ կիրառվող բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Այս մասին նա ասել է Շուշիում անցկացվող 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Հայաստան արդեն տեղափոխվել է ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռ։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը սկսել է նավթամթերք արտահանել Հայաստան՝ ընդգծելով, որ մինչ այժմ մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա վառելիք։ Նրա պնդմամբ՝ ներկայիս պայմաններում Հայաստանը վառելիքի հուսալի մատակարար ունի, և այդ աղբյուրը հենց Ադրբեջանն է։ Նա նաև ասել է, որ առանց այդ մատակարարումների Հայաստանը ստիպված կլիներ վառելիք որոնել այլ շուկաներում։

Կիսվել նյութով