Սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բայրամովը նոր մանրամասներ է հայտնել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների շրջանակում և շարունակական բնույթ է կրում։

«Այս աշխատանքը կանոնավոր կերպով շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել առաջին դրական արդյունքներին. պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված արդեն սահմանազատվել է»,– նշել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ հետագա փուլերում կքննարկվեն նաև էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը։

Կիսվել նյութով