MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մաքսանենգ հեռախոսների դեպքից հետո կադրային ջարդ է սկսել ՊԵԿ-ի որոշ բաժիններում: Մասնավորապես, անցյալ շաբաթ ՊԵԿ նախագահի հրամանով պաշտոնից ազատվել են «Զվարթնոց» օդանավակայանի Ուղևորների սպասարկման և հսկողության բաժնի պետ Վահագն Սարգսյանը, որը հեռախոսների գործով մեղադրյալ է և կալանավորված է, նաև այդ բաժնի մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ:
Թե ինչպես են համալրելու թափուր մնացած հաստիքները` հայտնի չէ:
Ի դեպ, ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանի ազատվելուց հետո նրա փոխարեն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալը` Արման Արամյանը: Մեզ ասացին`մինչև ընտրություններ ՆԱՎ-ի պետ ոչ էլ կնշանակեն: