Փաշինյանին համարել եմ իմ ավագ եղբայրը, բայց հիմա մեր ընկերությունը չի շարունակվում. Հայկ Սարգսյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Վարչապետի հետ ունեցել ենք շատ ջերմ, ընկերական, մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին։

«Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր ու մենք այդպես ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չէր կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջ ամեն պահ զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվել, ու ես դա նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10-20-30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում, այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում»,–ասել է նա։

Կիսվել նյութով