Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել է Լիբանանը ներառել ԱՄՆ — Իրան հրադադարի համաձայնագրում , հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիայի առաջնորդը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագիրը՝ այն անվանելով «շատ լավ բան»։ Մակրոնը նաև կոչ է արել համաձայնագիրը կյանքի կոչել ամբողջ Մերձավոր Արևելքում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Լիբանանը նույնպես պետք է ներառվի հրադադարի համաձայնագրում։ Նա հավելել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։