MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որը, զարմանալիորեն, անցկացվել է փակ ձևաչափով` ԶԼՄ-ներին տեղյակ չեն պահել այդ մասին: Միայն Azdarar.am կայքում են ծանուցում տեղադրել, որի մասին MakaryanNews-ը տեղեկացել էր դեռ առավոտյան, և սպասում էինք, որ շուտով նաև հրապարակային կհայտարարվի: Քիչ առաջ տեղեկացանք, սակայն, որ համագումարն արդեն ավարտվել է: Թե ինչու են փակ համագումար անցկացրել, երբ բոլոր ուժերը հրապարակային ու բաց են անում իրենց համագումարները, կամ ինչ ունեին թաքցնելու, անհասկանալի է: