Արման Սահակյանն ազատ է արձակվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր առավոտյան հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և ևս մի քանի նախկին պաշտոնյայի։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ձերբակալվածների մեջ է նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական աշխատած Հայկ Դավթյանը։

MakaryanNews-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արման Սահակյանը եւ Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։

 

Կիսվել նյութով