«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետեւից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՆԳՆ-ից, մեզ դեռ չեն պատասխանել։
ՀԳ. Մեր լուրի հրապարակումից հետո տեղեկությունը ՆԳՆ-ից հերքել էին, մինչդեռ մեր աղբյուրը պնդում է` միջադեպը տեղի է ունեցել։ Նոր տեղեկությունների համաձայն` վնասվածք է ստացել ոչ թե ԱԻՆ աշխատակիցը, այլ Կենդանաբանական այգու աշխատողը, որին էլ տեղափոխել են հիվանդանոց։
Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ կոկորդիլոսին տեղափոխելու ժամանակ կենդանին պոչը շարժել է` վնասելով իրենց աշխատակցի հոնքը։ Ըստ քաղաքապետարանի` վնասվածքը չնչին է եղել, փոքր վիրակապ են դրել։