Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։

Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար–ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։

Կիսվել նյութով