Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում հնչեց կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին։
Ուղերձում նա հայտարարեց, որ շուրջ մեկ տարի գտնվում է կալանքի տակ՝ պատճառաբանելով, որ իր դիրքորոշումները կապված են եկեղեցու և ազգային ինքնության պաշտպանության հետ։ Նրա խոսքով՝ իր ձայնը բարձրացրել է այն իշխանության դեմ, որը, ըստ իրեն, երկիրը պահում է սոցիալական դժվարությունների, վախի մթնոլորտի և հասարակական պառակտման պայմաններում։
«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն աթոռի, թող լսեն՝ փոփոխությունը գալիս է, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր նհնարավորություններով, այսօրվա աշպարհում ուժեղ տնտեսություննէ ուժեղացնում դիվանագօիտությունը, պաշտպանությունը, մենք կունենաք
Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,-հայտարարեց Սամվել Կարապետյանը: