Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ կարևոր դեր են ունեցել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունում հրադադարի հասնելու գործում։
Նա նաև ընդգծել է Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի կարևորությունը՝ հավելելով, որ ձեռք բերված առաջընթացը պետք է պահպանվի։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա նավարկության ազատության ապահովման հարցը, ինչպես նաև Սիրիայում ընթացող զարգացումները։