րևանի կողմից Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ամբիոնի տրամադրումը ոչ այլ ինչ է, քան նացիզմի դեմ մարտնչած հայերի հիշատակի ծաղրում։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Կիևի ռեժիմին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ամբիոն են տրամադրել՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Մտածեք, Կիևի նեոնացիստական ռեժիմի պարագլուխը Երևանից սպառնում էր հարվածներ հասցնել Հաղթանակի շքերթին։ Սա ոչ այլ ինչ է, քան նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ իրենց կյանքը չխնայած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակի ծաղրում։ Հարց եմ տալիս ինձ՝ ի՞նչ կասեին դրան Հայրենական մեծ պատերազմի՝ Մեծ Հաղթանակի փառապանծ մարշալները»,- հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։