Համաճարակ է արձանագրվել Բյուրեղավան քաղաքում. 8 մարդ հոսպիտալացվել է (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ երեկոյան ժամը 7-8–ից սկսած շտապօգնության բազմակի կանչեր են գրանցվել Բյուրեղավանում, ուղիղ եթերում ասում է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

Բոլորի գանգատները նույնն են` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։ Կանչերի թիվը գնալով շատացել է` մոտ 30 կանչ է եղել մի երեկոյի ընթացքում, և ուշ երեկոյան տեղեկացրել են Հիվնանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնին։ Կանչերը դեռ շարունակվում են, 8 քաղաքացի հոսպիտալացվել են ԲԿ։

Նա տեղեկացրեց, որ ջրից են նմուշառումներ արվել սպասում են պատասխանին։ Այս պահին խորհուրդ են տվել ջրից չօգտվել կամ եռացրած ջուր օգտագործել։

Կիսվել նյութով