«Մեր Սարիկի» համար պատի՞վ չէ Ավետիսի վարած նիստերին մասնակցելը. ինչու՞ է Սարիկ Մինասյանը «բժշկի թղթով» բոյկոտում Գյումրու ավագանու նիստերը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վերջին օրերին սկանդալներով աչքի ընկած ՔՊ-ական Սարիկ Մինասյանը` որպես Գյումրու ավագանու անդամ, մի քանի ամիս է` չի մասնակցում ավագանու նիստերին:

MakaryanNews-ն այս թեմայով զրուցել էր Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի հետ, վերջինս ասել էր, թե Սարիկ Մինասյանը պոլիկլինկայից տեղեկանք է բերել, որ առողջական խնդիրներ ունի, և այդ հիմքով այս տարվա սկզբից չի մասնակցում նիստերին: Փոխարենը ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի շրջայցերին, առողջական խնդիրներտը չեն խանգարում ՔՊ-ի Սարիկին` նաև ֆեյսբուքում մարտեր վարել ընդդիմախոսների հետ, նրանց հայհոյել, սպառնալ, հեռախոսահամար ուզել, որ տեսնի և հաշվեհարդար տեսնի իրեն թթու խոսք գրածների հետ:

MakaryanNews-ը պարզել է, թե ինչու է, իրականում, ՀԷՑ-ը խլելուց հետո «Ղարս» մասնաճյուղի ղեկավար նշանակված Սարիկ Մինասյանը հրաժարվում հաճախել ավագանու նիստերին:

Մեզ ասացին` նա իր նեղ շրջապատում հայտարարել, թե իր համար պատիվ չէ, որ ինքը մասնակցի Ավետիսի վարած նիստերին: Ավետիսը, հիշեցնենք, Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, քաղաքապետի տեղակալը, որն այս պահին կատարում է քաղաքապետի պարտականությունները:

Մենք փորձեցինք կապ հաստատել Սարիկ Մինասյանի հետ, որ լսենք նրա մեկնաբանությունը, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց:

Նշենք, որ Սարիկ Մինասյանի պես նիստերին չի մասնակցում նաև ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը: Ասում են` պատգամավորի թեկնածու դառնալուց հետո նրա «աստղայինը ևս տարել է»:

Կիսվել նյութով