Առաջին Հայկական AI-ը` Zeyron, պարզվեց, որ ոչ առաջինն էր, ոչ էլ AI է, ես շատ կուզենայի, որ դա իրոք իրական հայկական AI լիներ ու տեղական LLM, բայց ծրագիրը զուտ օգտագործում է Google-ի Gemini մոդելը ու ներքին մի քանի RAG ունեն գրած, թե որ դեպքում ինչ լինի։ Մինչև ցերեկ տասնյակ մարդիկ հարցրել են Զեյրոյին իր ով լինելու մասին, պատասխան են ստացել` Google Gemini, իսկ հիմա արդեն ցանկացած նմանատիպ հարցի դեպքում ստանդարտ տեքստ է ուղարկում, որ ինքը իրավունք չունի իր ներսը բացահայտել: Սա էնքան խնդալու չէր լինի, որ ասենք ChatGPT-ին հարցնուն ես, ասում է OpenAi, Opus-ին հարցնում ես, ասում է Claude ու էսպես շարունակ։
Ընկերներ, սենց թույն ստարտով ու թույն գովազդային արշավով ավելի լուրջ բան կարող էիք անել, թեկուզ սկզբի համար օգտագործեիք LLAMA + մի քանի դատա սենթրում թրեյն անեիք մեր մշակույթն ու պատմությունը:
Սալոնից ավտո եք վերցրել, վրեն մի երկու բան փոխել ու տեղականի տակ նաղդում եք ժողովրդին. զեբրիկ ջան սիրուն չի
Սամվել Հայրապետյան, ծրագրավորող