ԱՄՆ-ի Blue Origin ընկերության «Նյու Գլեն» հրթիռը պայթել է Ֆլորիդայի Cape Canaveral Space Force Station տիեզերակայանում՝ շարժիչների փորձարկման ընթացքում։ Փորձարկումն անցկացվում էր հաջորդ շաբաթ նախատեսված արբանյակային արձակման նախապատրաստության շրջանակում։
Դեպքի հետևանքով զոհեր կամ տուժածներ չեն գրանցվել, սակայն պայթյունը մեծ աղմուկ է բարձրացրել շրջակայքում։ Ընկերության հիմնադիր Jeff Bezosը հայտարարել է, որ պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, և արդեն սկսվել է պաշտոնական հետաքննություն։
«Նյու Գլեն» հրթիռը նախատեսված է NASA-ի լուսնային ծրագրերի և ծանր բեռների տիեզերք տեղափոխման համար։ Սա վերջին ամիսների ընթացքում հրթիռի հետ կապված առաջին խնդիրը չէ․ ապրիլին տեխնիկական խափանման պատճառով դրա արձակած արբանյակը հայտնվել էր սխալ ուղեծրում։
Պայթյունի ձայնը լսվել է նաև Cape Canaveral և Cocoa Beach քաղաքներում։ Տեղացիները պատմել են ուժեղ դղրդյունի և երկնքում երևացած հսկայական կրակագնդի մասին։