ԱՄՆ-Իրան բանակցություններում անսպասելի փոփոխություններ են եղել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնության շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն փաստաթղթի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ վերջին օրերին համաձայնագրի նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, ինչի հետևանքով արևմտյան մամուլում հրապարակված տարբերակները ամբողջությամբ ճշգրիտ չեն համարվում։ Աղբյուրի խոսքով՝ փաստաթուղթը դեռ չի հաստատվել և շարունակում է վերամշակվել։

Ավելի վաղ Axios-ը տեղեկացրել էր, որ իրանցի և ամերիկացի բանակցողները նախնական համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի շուրջ։ Ըստ հրապարակման՝ այն այժմ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։ Հուշագիրը, ըստ աղբյուրների, ներառում է հրադադարի երկարաձգման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների մեկնարկի դրույթներ։

Կիսվել նյութով