ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքը կնքված է։ Շնորհավորում եմ բոլորին», — գրել է նա Truth Social-ում։
Իրանի և ԱՄՆ միջև կնքված գործարքով
Վաշինգտոնը պարտավորվում է.
▫️Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
▫️Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
▫️Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
▫️Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
Իրանը՝
▫️Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
▫️Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
▫️Ընդ որում, Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։