ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալու ծախսերը։ Այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Max հաղորդագրությունների հավելվածի իր ալիքում։
Հայաստանի կառավարության ղեկավարը հանրության հետ բացահայտ չի խոսում Եվրամիությանը միանալու մասին, ինչպես նաև թաքցնում է, թե ինչ է սպասվում հանրապետությանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել հանրապետության անդամակցության վերաբերյալ Եվրամիությանը և կատարում է այն՝ միաժամանակ փորձելով անդամակցության բոլոր ծախսերը տեղափոխել ԵՏՄ-ի և Ռուսաստանի վրա։
«Ակնհայտ է, որ նրան չի հետաքրքրում ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը, ո՛չ էլ Հայաստանի պետականությունը։ Այս դեպքում նա կարծում է, որ այսպես կարող է պահպանել իր անձնական իշխանությունը», — եզրափակեց Վոլոդինը։